Մեր Մասին

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՎԱՃԱՌՈՒՄ ԱՊՐԱՆՔ, ԱՅԼ ՊԱՐԳԵՎՈՒՄ ԵՆՔ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ

ՆԱԽՇԻ մասին

«Նախշ» ընկերությունը հիմնադրվել է 2025թ․ օգոստոսին և ամբողջապես ընտանեկան բիզնես մոդել է։
Ընկերության գործունեության հիմնական ոլորտը արտադրությունն է։ «Նախշ»-ը զբաղվում է փայտյա և նրբատախտակից իրերի արտադրությամբ՝ օգտագործելով լազերային հատման և փորագրության ժամանակակից տեխնոլոգիաներ։

 

Ապրանքների տեսականին ներառում է՝

 

Ուսուցողական փազլներ և խաղեր․

նախատեսված նախադպրոցական և տարրական օղակի դպրոցական երեխաների համար։

Հուշանվերներ․

նախատեսված մեծամասամբ հյուրերի և սփյուռքի մեր հայրենակիցների համար։

Ինտերիերի դեկորատիվ իրեր․

նախատեսված օրիգինալ և յուրաոճ դիզայնի սիրահարների համար։

Հելյունագործության դետալներ․

նախատեսված հելյունագործելու համար։

Դիզայնի և ձևավորման պարագաներ․

նախատեսված B2C հաճախորդների արտադրանքն ավելի ներկայանալի դարձնելու համար։

Կենցաղում առօրյա օգտագործվող իրեր․

նախատեսված հասարակության այն շերտերի համար, ովքեր նախընտրում են ձեռագործ, յուրահատուկ աշխատանքները

Մեր տեսլականը՝

Ընկերությունն իր առջև երկու կարևորագույն խնդիր ունի դրած՝ կրթական և ազգային-մշակութային։ Նպատակ ունենք մասնավորապես խաղերի միջոցով կրթել խելացի և հայրենաճանաչ սերունդ, իսկ հուշանվերների և այլ պարագաների միջոցով տարածել հայրենի հնամենի հարուստ մշակույթը։

Մեր կարգախոսն է՝

ՄԵՆՔ ՉԵՆՔ ՎԱՃԱՌՈՒՄ ԱՊՐԱՆՔ, ԱՅԼ ՊԱՐԳԵՎՈՒՄ ԵՆՔ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ

Բրենդ և Լոգո

{"remix_data":[],"remix_entry_point":"challenges","source_tags":["local"],"origin":"unknown","total_draw_time":0,"total_draw_actions":0,"layers_used":0,"brushes_used":0,"photos_added":0,"total_editor_actions":{},"tools_used":{"resize":1},"is_sticker":false,"edited_since_last_sticker_save":true,"containsFTESticker":false}
Քանի որ ՆԱԽՇԻ արտադրանքում կարևոր դեր ունեն հայկական զարդանախշերը, երկար փնտրտուքներից հետո կանգ առանք «Նախշ» անվան վրա։ Իսկ լոգոյի համար որպես հիմք ընտրեցինք հավերժությունը խորհրդանշող մեր ազգային  զարդանախշերից մեկը և «Նախշ» անվանումը միաձուլեցինք զարդանախշին։

Գույների պարագայում նախընտրեցինք ոսկեգույնը կամ արքայական ծիրանին՝ որպես բարձր կարգի և որակի չափանիշ՝ հակադրվելով այն սևի հետ, ընդգծելու համար, որ աշխատանքի եւ չարչարանքի արդյունքում անգամ ամենաանպետք համարվող անմշակ իրից՝ սևից կարող ես ստանալ արքայավայել արվեստի ոսկեգույն գործեր։

Այս գաղափարը մեզ համար մոտիվացնող է, որպեսզի մենք շարունակական հետևենք արտադրության որակին և շարունակաբար վարպետանալով՝ ստեղծենք արվեստին ձգտող գործեր։

Կարծիքներ

Հաճախորդները մեր մասին

Aenean sed nibh a magna posuere tempor faucibus pellentesque in aliquet congue tempor conguenim.

Ethan Lucas

Nunc purus est, consequat condimentum faucibus sed, iaculis sit amet massa fusce ac condimentum.

Ryan Lynch

Aenean sed nibh a magna posuere tempor faucibus pellentesque in aliquet congue tempor conguenim.

Francesca Oliver

Մեր Գործընկերները